ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 62–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Հրազդանի բնակիչ 62–ամյա Եվգենիա Մկրտչյանը։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք ոստիկանության Հրազդանի բաժին կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, (098) 63–65–53 հեռախոսահամարով», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–