ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արձանագրվել է ՔԿՀ–ում պատիժը կրող տղամարդու կողմից սոցցանցի միջոցով անծանոթ կնոջից գումար հափշտակելու հերթական դեպքը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 57-ամյա կինը 2016 թ. հուլիսին «Օդնոկլասնիկ» կայքի միջոցով ծանոթացել է «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալի հետ, վերջինիս խնդրանքով պարբերաբար 150.000 դրամ գումար է ուղարկել նրան՝ հետագայում վերադարձնելու պայմանով:
Աղբյուրի հաղորդմամբ, պարզվել է նաև, որ դատապարտյալը 2016թ. դեկտեմբերին ազատվել է ՔԿՀ-ից, սակայն գումարը վերադարձնելու փոխարեն շտապել է կնոջ անվամբ բջջային հեռախոս և ինտերնետ կապի ծառայություն ակտիվացնել։
Կնոջը պատճառված վնասը գնահատվում է 300.000 դրամ:-0-