ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունոքում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Լոռու մարզում կանանց մասնակցությամբ տեղի ունցած վիճաբանություն-ծեծկտուքի փաստով:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Թիֆլիս» ռեստորանային համալիրի մոտ հարձակվել են Օձուն գյուղի բնակիչ 54-ամյա Ալվարդ Նալբանդյանի վրա:
Նալբանդյանը ոստիկաններին հայտնել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող և իրեն պատկանող կրպակում իր աշխատակցուհին՝ 58-ամյա Գոհար Գասպարյանը, հարձակվել է իր վրա՝ ձեռքերով հարվածելով մարմնի տարբեր մասերին:
Загружается новость ...
"Право"
Մինչ հետաքննիչը դեպքի հանգամանքները կպարզեր, այս անգամ ոստիկանություն է դիմում Գ. Գասպարյանը և հայտնում, որ վիճաբանության ժամանակ Ա. Նալբանդյանը ճանկռել է իր ձեռքերը, քաշել մազերը, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:
Կայքի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։–0–