527.46
7.22
475.92
+28
Եղանակը Երևանում
Հայ

43–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել Արմավիրի մարզի գերեզմանոցներից մեկում. պատճառը հայտնի է

22:14
26 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմանոցներից մեկում փորձում է ինքնասպան լինել:

Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը, և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին:

Կայքի տեղեկություններով՝ մինչ Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանապետերը կպարզեին քաղաքացու գտնվելու վայրը, նշված բաժինների մեծ թվով ոստիկաններ սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել Արմավիրի և Վաղարաշապատի վարչական տարածքներում, դրան հարակից գյուղերում գտնվող գերեզմանատներում՝ փնտրելով այդ քաղաքացուն: Ի վերջո, Վաղարշապատի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է, ում արդեն Վաղարշապատի ոստիկանապետի հեռախոսային բանակցությունների արդյունքում կարողացել են հայտնաբերել և հրավիրել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կայքի հաղորդմամբ՝ Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով դիմել ինքնասպանության: Ամոյանը ոստիկաններին հայտնել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ այս տարվա հունվարին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի համայնքապետ Գագիկ Սարգսյանն առանց իր և իր հարազատների համաձայնությունն ու թույլտվությունը ստանալու, վաճառել է իրենց ընտանեկան գերեզմանատան մի մասը, ինչից հետո անհայտ անձը հուղարկավորել է իր ազգականին: Արդեն Վաղարշապատի ոստիկանությունում Ամոյանը գյուղապետի դեմ բողոք է ներկայացրել` հայտարարելով, որ նա չարաշահել է պաշտոնական լիազորությունները: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում:
23:15
15 Օգոստոսի 2019
Հայ ընտանիքը վթարի է ենթարկվել Վրաստանում. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Վրաստանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել:
17:29
15 Օգոստոսի 2019
Կինը փորձում է նետվել Կիևյան կամրջից. նրա հետ զրուցում է ԱԻՆ աշխատակիցը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՖՈՏՈ)
Այս րոպեներին քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել։
16:52
15 Օգոստոսի 2019
Երևանում կին-գրպանահատը ոսկյա իրերով դրամապանակ է գողացել (ՎԻԴԵՈ)
Կինը բերման է ենթարկվել իր տան մոտից:
16:15
15 Օգոստոսի 2019
64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի տանիքում
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել հինգշաբթի Կոտայքի մարզում:
14:51
15 Օգոստոսի 2019
Մահափորձ Լոռիում. հանցագործությունն ավարտին չի հասցվել
Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
13:02
15 Օգոստոսի 2019
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի
Մոսկվայից մեկնած ուղևորատար օդանավը պատրաստվում է վթարային վայրէջքի: