32–ամյա տղամարդն արագաչափ է գողացել Դավիթ Բեկի փողոցից, սակայն 1 օր անց հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
17:17
13 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 32–ամյա տղամարդը գողացել է Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։
Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ են ստացել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։
Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։Գողացված արագաչափը հայտնաբերվել է։