30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
17.05.2019,
20:07
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվում է Գետահովիտ գյուղում ապրող 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Իջևանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, 010 59–06–79 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

