ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեկ առավոտյան քթի միջնապատի վիրահատությունից հետո Ուրցաձոր համայնքի 30-ամյա բնակիչ է մահացել:
Այս մասին հայտնում է tert.am-ը` հղում անելով Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին:
«Նորմալ երիտասարդ էր, կամավոր գնացել է վիրահատվելու, քանի որ քթի միջնապատը իրեն շատ խանգարել է: Իհարկե, ես լսելով եմ ասում, բայց ասում են` վիրահատությունից հետո նաև կորոնավիրուսով է վարակվել, տաքություն, բարդություններ են եղել, և չի կարողացել փրկվել», – ասել է նա:
Անդրեասյանը նշել է, որ երիտասարդի խնդիրը բարդացած է եղել և ամեն օր հետաձգել է բժշկի դիմելը:
Համայնքի ղեկավարը հայտնել է, որ վիրահատությունը եղել է Վեդու բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է Երևան:–0–