527.39
7.13
475.9
+30
Եղանակը Երևանում
Հայ

3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել (ՎԻԴԵՈ)

23:12
14 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է քաղաքապետարանից 3 ջրատար և 50 փրկարար:–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում: