438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

27–ամյա երիտասարդը խոշոր գումարներ է շորթել` ներկայանալով պաշտոնատար անձ (ՎԻԴԵՈ)

20:10
11 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կազմակերպված հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների դեմ պայքարի բաժին օպերատիվ տվյալներ են փոխանցվել, որ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ 27-ամյա երիտասարդը տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումարներ։

Մասնավորապես, տուժողներից մեկին ներկայանալով ՀՀ կառավարության ղեկավար պաշտոնատար անձ, կառավարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով նրանից պահանջել ու խաբեությամբ հափշտակել է 540․000 դրամ։ Մեկ ուրիշ անձից էլ խաբեությամբ հափշտակել է 325․000 դրամ՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրա որդու միակողմանի ծնողազուրկ ճանաչվելու գործընթացը։ Այս դեպքում ևս ներկայացել է որպես կառավարության ղեկավար պաշտոնատար անձ։ Նույն եղանակով չարաշահել է նաև մի կնոջ վստահությունը և նրա որդուն կառավարությունում աշխատանքի ընդունելու խոստմամբ պահանջել է 125․000 դրամ։ Երկու երիտասարդից էլ վերցրել է ընդհանուր 250․000 դրամ մեքենաների աճուրդին մասնակցելու ընթացքում առավելություն խոստանալով։ 

«Երիտասարդի գործողություններից տուժած անձինք հրավիրվել են ոստիկանություն։ Նրանցից հաղորդում է ընդունվել։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ խաբեության եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել