436.65
4.37
404.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

23–ամյա լոռեցին համաներմամբ ազատվելուց հետո կատարել է շուրջ մեկ տասնյակ հափշտակություններ

13:55
05 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Լոռու մարզի 23-ամյա մի բնակիչը համաներմամբ ազատվելուց հետո կատարել է շուրջ մեկ տասնյակ հափշտակություններ։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, ապրիլի 2-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 1-ի ժամը 21.00-ից ապրիլի 2-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հակոբյան փողոցում գտնվող բանջարեղենի կրպակի դուռը և դրամարկղից գողացել 151.000 դրամ:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին պարզվել է, որ գողությունը կատարել է Լոռու մարզի 23-ամյա մի բնակիչ, որը վերջերս է համաներմամբ ազատ արձակվել, իսկ ազատազրկման էր դատապարտվել պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու համար։

«Արաբկիրի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ բացի նշված գողությունը, տղամարդը համաներմամբ ազատ արձակվելուց հետո կատարել է նաև անձնական ունեցվածքի շուրջ մեկ տասնյակ այլ հափշտակություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ