527.4
7.25
475.91
+24
Եղանակը Երևանում
Հայ

22–ամյա տավուշցին առևանգել է Շուշիի 18–ամյա բնակչուհուն, սակայն Երևան-Մեղրի ճանապարհին բռնվել է

16:28
09 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովգոստի–Արմենիա/. Նախօրեին Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի 18–ամյա բնակչուհու եղբայրը դիմել  է ոստիկանություն` հայտնելով, որ իր քրոջն առևանգել են։

Արցախի ոստիկանության հաղորդմամբ, օգոստոսի 8-ին Բերձոր քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ս. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Բերձոր քաղաքի «Բերք» ՍՊԸ սուպերմարկետի հարակից տարածքից ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1997թ.ծնված Մ. Ք-ն առևանգել է իր քրոջը՝ Շուշիի շրջանի բնակչուհի, 2001թ.ծնված Օ. Ա-ին:

«ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները՝ ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Վայքի և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 18:20-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կիլոմետրին հայտնաբերել և ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին են բերման ենթարկել Օ.Ա-ին, Մ. Ք-ին և ՀՀ Տաուշի մարզի բնակիչ, 1993թ.ծնված Կ. Գ-ին, վերջինիս վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: