436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

21–ամյա Դավիթ Գևորգյանին օրը ցերեկով մեքենա է հարվածել Վորոնեժում (ՎԻԴԵՈ)

11:37
12 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԻՆ Իվանովոյի հրշեջ–փրկարար ակադեմիայի Վորոնեժի մասնաճյուղի կուրսանտ Դավիթ Գևորգյանը ծանր վնասվածքներ է ստացել ՃՏՊ–ի հետևանքով։

Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, միջադեպը տեղի է ունեցել Վորոնեժում ապրիլի 1–ի ցերեկը` 45–ամյա վորոնեժցին «Մերսեդեսով» սպանության դիտավորությամբ վրաերթ է կատարել 21–ամյա տղայի վրա, ինչից հետո դիմել փախուստի։ Ստացված մարմնական վնասվածքներով տուժածը տեղափոխվել է բժշկական հաստատություն։

Տուժածի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի սալջարդեր, կրծքավանդակի սալջարդ, ձախ բազկահոդի սալջարդ, ձախ սրունքի հեմատոմա։


ՃՏՊ–ի փաստով ՌԴ Քննչական կոմիտեի Վորոնեժի մարսի քննչական մարմինները հարուցել են քրեական գործ 45–ամյա վորոնեժցու նկատմամբ ՌԴ ՔՕ 105–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով (Մահափորձ)։

Ոստիկանների հետ փոխգործակցությամբ հայտնաբերվել է կասկածյալի գտնվելու վայրը, նա ձերբակալվել է նշված հանցագործության կատարման կասկածանքով։ Վորոնեժցուն վստահ ճանաչել է ականատեսը։

Հարցաքննության ժամանակ կասկածյալն օգտվել է ՌԴ Սահմանադրության 51–րդ հոդվածով նախատեսված իրավունքից` վկայություն չտալ ինքն իր դեմ։ Լուծվում է նրա խափանման միջոցի ընտրման հարցը։

Քրեական գործով 21–ամյա տղան ճանաչվել է տուժող և հարցաքննվել որպես տուժող, բուժումն ավարտելուց հետո կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են հանցագործության ականատեսները, կատարվում են համալիր միջոցառումներ` ուղղված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելուն։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ