535.52
7.56
476.48
+34
Եղանակը Երևանում
Հայ

18–ամյա աղջիկը Մանկական երկաթուղի տանող թունելում դանակահարել է 17–ամյա երիտասարդի

18:11
11 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ձորափի փողոցում գործող, Մանկական երկաթուղի տանող թունելում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնրակված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 2000 թվականին:

Նախնական քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 18-ամյա աղջիկը դեպքի օրը 7 անձանց հետ, Մանկական Երկաթուղի տանող թունելի մեջ 17-ամյա երիտասարդի և վերջինիս 3 ընկերների հետ վիճաբանել է, որի արդյունքում առաջացած քաշքշուկի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդին՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: –0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
21 Հուլիսի 2019
Հայտնի են զինծառայողի մահվան որոշ հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում նախօրեին հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի դին:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
12:25
21 Հուլիսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր:
10:37
21 Հուլիսի 2019
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է:
18:42
19 Հուլիսի 2019
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում. կրակի մեջ է նաև պողոտային հարակից լանջը (ՎԻԴԵՈ)
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվում. կրակի մեջ է նաև պողոտային հարակից լանջը:
17:32
19 Հուլիսի 2019
Երևանում 27-ամյա տղան սպանել է մորը և դանակի հարվածներ հասցրել հորը
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
15:13
19 Հուլիսի 2019
Շերեմետևո օդանավակայանում Boeing–ից տարհանվածներից մեկն է մնացել հիվանդանոցում
Ընդհանուր առմամբ, բժշկական օգնության կարիք են ունեցել օդանավի 8 ուղևորներ:
15:02
19 Հուլիսի 2019
Սիսիանում տղամարդը մահացել է անասնագոմի դռանն ամրացված ռազմամթերքի պայթյունից
Պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերվել է մարտական վիճակի