484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտների դեպքեր են գրանցվել
17:10
10 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:

Վերջինս, խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):

Դեպքի առթիվ ՀՀ ԶԿԴ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի աբորտ) և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:23
11 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կասյան փողոցի էստակադայի վրա. երկու մարդ հոսպիտալացվել է
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:25
11 Դեկտեմբերի 2017
Ողբերգական վրաերթ Իջևանում. 21–ամյա զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51–ամյա մի կնոջ.
Նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում:

13:58
10 Դեկտեմբերի 2017
Վրաերթ Շիրակում. 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Շիրակում տեղի է ունեցել վրաերթ, 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։
19:09
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում. Opel-ը հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
17:46
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Հայաստանի 34–ամյա քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։
13:44
08 Դեկտեմբերի 2017
Երևանում ՃՈ Toyota-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:32
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր հրդեհ Կոտայքում. կրակը տարածվում էր մոտ երկու ժամ (ՖՈՏՈ)
Նախօրեի երեկոյան հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
15:38
07 Դեկտեմբերի 2017
Սյունիքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ՖՈՏՈ)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
11:16
07 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում. տուժածները զինվորականներ են
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։