+6
Եղանակը Երևանում
Հայ

Զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն Արտաշատի գիշերային ակումբներից մեկում. 3 մարդ հոսպիտալացվել է

17:30
28 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 28-ի գիշերը, վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության աշխատակիցներն արագ արձագանքեցին և կարճ ժամանակում պարզվեցին միջադեպի հանգամանքները։ 

Ժամը 03.15-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին դանակահարության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։
Քիչ անց, բաժնում ստացվեց երկրորդ ահազանգը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնում էին, որ Արտաշատում կրակոց է եղել, և մի քաղաքացու հրազենային վիրավորումով տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն:

Երրորդ ահազանգը կրկին «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր։ Հայտնում էին, որ «ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 23-ամյա մի քաղաքացի, որն այնուհետև տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում Դարակերտ գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Ռաֆայել Ս․-ի, 21-ամյա Հայկ Ս․-ի, 23-ամյա Վլադիմիր Ու․-ի, 22-ամյա Արմեն Կ․-ի և ակումբի աշխատակիցների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել։ Շուրջ 20 րոպե կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորվել այցելուների նկատմամբ, խոչընդոտվել է գիշերային ակումբի բնականոն գործունեությունը։ Այնուհետև ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ․-ն աշխատասենյակից բերել է անհայտ տեսակի հրազեն և 2 անգամ կրակել։ Մի գնդակը դիպել է Ռաֆայել Ս․-ի ոտքին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 1 պարկուճ։ Դավիթ Պ․-ի աշխատասենյակից հայտնաբերվել է «ՎԵՊՐ-ՄՈԼՏ» տեսակի ողորկափող որսորդական հրացան` լիցքավորված 5 փամփուշտով։

Հրացանն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և Դավիթ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
12:56
20 Մարտի 2024
Կալանավորի մոտ եկած քաղաքացու ներքնաշորից թմրանյութ են հայտնաբերել
Ներքնաշորի միջից թմրանյութ են հայտնաբերել
10:31
20 Մարտի 2024
Մեկ օրում 2 ավտովթարից 7 մարդ է մահացել․ այդ թվում՝ 35–ամյա կինն ու նրա 11–ամյա որդին (ՖՈՏՈ)
Հայաստանում մեկ օրում տեղի է ունեցել 2 ողբերգական ավտովթար, որոնք 7 մարդու կյանք են խլել․ ՖՈՏՈ
21:15
19 Մարտի 2024
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ (ՎԻԴԵՈ)
Իրանից Հայաստան տեղափոխվող ցեմենտով բեռնված 7 բեռնատարում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ․ ՎԻԴԵՈ
16:04
19 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 3 մարդ մահացել է
Ավտովթարի հետևանքով երեք մարդ մահացել է