542
7.56
481.56
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ընտանեկան ողբերգություն Սյունիքում. 22–ամյա որդին դանակի 4 հարվածներով սպանել է 52–ամյա հորը

16:01
07 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։ 

Կայքի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։ 

Загружается новость ... "Лево"

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հայտնաբերել են կասկածյալ Նարեկ Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։ 

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ 

Կայքի հաղորդմամբ, Ն. Հովակիմյանը ձերբակալվել է։ Հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտ դանակ, որոնք առգրավվել են։ 

Ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Դ. Հովակիմյանը խոհանոցային դանակով հարձակվել է կնոջ 41-ամյա Ծովինար Հովհաննիսյանի և որդու՝ Նարեկ Հովակիմյանի վրա, և քաշքշուքի ընթացքում Ն. Հովակիմյանը ձեռքերով բռնելով դանակի շեղբից, այն մոտեցրել է Դ. Հովակիմյանի պարանոցին, ինչի պատճառով վերջինիս կոկորդը վնասվել է: Այնուհետև վառարանին դրված աղյուսով 2 անգամ հարվածել գլխին, որից հետո Դ. Հովակիմյանը սեղանից վերցրել է մեկ այլ խոհանոցային դանակ և կրկին հարձակվել Նարեկի վրա: Վերջինս էլ հորից խլելով դանակը` 4 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:31
24 Ապրիլի 2019
Արցախում երկրաշարժ է գրանցվել
Այսօր Արցախում երկրաշարժ է գրանցվել։
11:09
24 Ապրիլի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը դիմել է փախուստի
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը դիմել է փախուստի:
22:24
23 Ապրիլի 2019
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիական Վերսալի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել:
20:56
23 Ապրիլի 2019
Վթարի հետևանքով ՀՀ մարզերից մեկի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից
Վթարի հետևանքով ՀՀ մարզերից մեկի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստառադիոալիքներ դիտելու հնարավորությունից:
16:11
23 Ապրիլի 2019
Երևանում այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել (ՎԻԴԵՈ)
Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
12:28
23 Ապրիլի 2019
Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր է մահացել
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի ինքնազգացողությունը վատացել է չվերթի ժամանակ:
10:35
23 Ապրիլի 2019
Բնակելի չորսհարկանի տուն է փլուզվել Ստամբուլում (ՎԻԴԵՈ)
Չորսհարկանի տուն է փլուզվել երկուշաբթի Ստամբուլի շրջաններից մեկում:
16:54
22 Ապրիլի 2019
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ
Տավուշում 30 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում` 24 երեխա. հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
22:57
21 Ապրիլի 2019
Սյունիքի մարզում մասամբ եկեղեցի է փլուզվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
16:45
21 Ապրիլի 2019
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Նախօրեին՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
13:57
21 Ապրիլի 2019
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել
Ազատության պողոտայում մեքենան ընկել է փոսն ու կողաշրջվել:
12:15
21 Ապրիլի 2019
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբ. 38–ամյա երևանցին փորձել է ինքնասպան լինել: