535.55
7.47
478.04
+32
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 15-ամյա դպրոցականը դանակահարել է համադասարանցուն. հարուցվել է քրգործ

16:07
24 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի: Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:29
20 Հունիսի 2019
Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով
Լրագրողը ձերբակալվել է՝ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով:
13:13
20 Հունիսի 2019
Դաժան սպանություն Գյումրիում. 50–ամյա որդին դաժանորեն սպանել է 71–ամյա մորը
50–ամյա որդին դաժանորեն սպանել է 71–ամյա մորը. դին հայտնաբերվել է՝ գոտին պարանոցից փաթաթված,  գլխի հատվածում հայտնաբերվել են 12 հատ կտրած-ծակած վերքեր:
12:14
20 Հունիսի 2019
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. կա 2 զոհ, Opel–ի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. կա 2 զոհ, Opel–ի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է։
10:42
20 Հունիսի 2019
«Դալմայի այգիների» մոտ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել
«Դալմայի այգիների» մոտ`առվի մեջ, կնոջ քայքայված դի է հայտնաբերվել:
00:26
20 Հունիսի 2019
Հայաստանում կին լրագրող է բերման ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձից գումար շորթելու կասկածանքով (ՎԻԴԵՈ)
Հայաստանում կին լրագրող է բերման ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձից գումար շորթելու կասկածանքով:
16:13
19 Հունիսի 2019
Արցախում ավիառումբ է պայթել. կա տուժած
Արցախում չորեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել։
11:24
19 Հունիսի 2019
Բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 5000–անոցներ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
Բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 5000–անոցներ. հարուցվել է քրգործ:
10:42
19 Հունիսի 2019
Խոշոր ՃՏՊ Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ–ն ու Mercedes–ը, կա 4 վիրավոր
Խոշոր ՃՏՊ Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ–ն ու Mercedes–ը, կա 4 վիրավոր:
20:11
18 Հունիսի 2019
Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (ՎԻԴԵՈ)
Պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար բաժիններ են բերվել մարզում բնակվող քրեական հեղինակություններ, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող»։
19:46
18 Հունիսի 2019
8 օձ մեկ օրում. օձերի գրոհը շարունակվում է
8 օձ մեկ օրում. օձերի գրոհը շարունակվում է:
14:06
18 Հունիսի 2019
Բախվել են էլեկտրաքարշակը և ավտոմեքենան. կա տուժած
Արտակարգ պատահար է տեղի ունեցել երեքշաբթի լույս գիշերն Արարատի մարզում։
13:50
18 Հունիսի 2019
ՊԲ զինծառայող է մահացել ՃՏՊ–ի հետևանքով
Արցախում երեքշաբթի պայմանագրային զինծառայող է մահացել։