ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Երվանդյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, «Արծվի թևեր»-ի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։
Վթարի հետևանքով վարորդ Մ. Երվանդյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 31-ամյա Շաքե Խաչատրյանը և 31-ամյա Անդրանիկ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի, վիրավորներից Շ. Խաչատրյանն աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:-0-