480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ. վթարված Airbus-321–ը կործանվել է օդում
21:24
01 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եգիպտոսում վթարի ենթարկված Airbus-321 ինքնաթիռը կործանվել է օդում, սակայն դեռևս վաղաժամ է եզրակացություններ անել աղետի պատճառների մասին, շաբաթ օրը լրագրողներին է հայտարարել Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն։

Սորոչենկոն նման հայտարարություն է արել ինքնաթիռի վթարի վայրը զննելուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 «Դեռ վաղաժամ է խոսել եզրակացությունների մասին։ Ինքնաթիռը կործանվել է օդում, և բեկորները ցրված են մոտ 20 քառակուսի կիլոմետր մակերեսի վրա», – նշել է նա։

«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող A321 տիպի ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ–Սանկտ Պետերբուրգ չվերթը, դուրս էր եկել Շարմ էլ Շեյխի օդանավակայանից շաբաթ օրը` հոկտեմբերի 31–ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06։51–ին։ 07։14–ին նա կապի մեջ դուրս չէր եկել Լառնակայի հետ (Կիպրոս), ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից։

Ինքնաթիռի բեկորները գտնվել են, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Զոհվել է 224 մարդ` 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։–0–

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
13:56
01 Դեկտեմբերի 2016
Թմրանյութ` դատապարտյալի համար նախատեսված կոշիկի քսուքի մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին «Կոշ» ՔԿՀ–ի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել դատապարտյալի հանձնուքի մեջ:
11:35
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել նախօրեին Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով։
23:20
30 Նոյեմբերի 2016
Սևան–Երևան ճանապարհին «Opel»–ը շրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
Այսօր երեկոյան ավտովթար է գրանցվել Սևան-Երևան ավտոճանապարհին։
20:13
30 Նոյեմբերի 2016
Պարզվել է «Վանաձոր» ԲԿ–ում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը
Պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը։