ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Այսօր գիշերը վթարի է ենթարկվել Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Պարզվել է, որ «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա, զոհեր չկան», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:–0–