ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, սեպտեմբերի 19-ին, ժամը 15:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Загружается новость ... "Лево"
«Պարզվել է, որ «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Հ. Հ.-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:–0–