ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 24-ին ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Ե. Մ.-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները Ե. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: –0–