ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերին 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում Լոռու մարզի Պարնի գյուղի բնակիչ 23-ամյա Կարեն Ակուլյանը Շիրակ գյուղում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 3ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա Մանե Մարտիրոսյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակոում, և հնարավոր է, ռեամոբիլով տեղափոխվի Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–