+21
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը հայտնաբերել է տղամարդու, ով նռնակ էր նետել նախկին կնոջ ու վերջինիս ներկա ամուսնու ուղղությամբ

17:09
08 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանությունը հայտնաբերել է հետախուզվողը:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, «Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։

«Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տևեց 10 ժամից ավելի։ Քննարկվեցին հետախուզվողին անվնաս բռնելու և բերման ենթարկելու մի շարք տարբերակներ։ Արդեն հունիսի լույս 8-ի գիշերը Վալերիյ Օսիպյանն անձամբ զրուցեց հետախուզվողի հետ։ Տևական և արդյունավետ բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս եկավ թաքստոցից և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին՝ ժամը 15-ն անց 25-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ ստացվեց։ Արարատի մարզի Նորամարգ գյուղ մեկնած շտապօգնության խումբը հայտնեց, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում վնասվածքներ ստացած անձինք կան։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը տեղում պարզեցին, որ այդ անձինք վնասվածքները ստացել են պայթյունի հետևանքով։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով 60-ամյա տանտերը, նրա 44-ամյա կինը, նրանց 20-ամյա հարսն ու վերջինիս 1-ամյա որդին տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքից մոտ 3 ժամ անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ։ 

Դեպքի վայր հրավիրվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պայթյունատեխնիկական, ձգաբանական ու սառը զենքի հետազոտությունների գծով մասնագետներ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի վայրը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են նռնակների պայթյունների հետևանքով։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված 44-ամյա կնոջ նախկին ամուսինը վիճել էր նախկին կնոջ ու վերջինիս ներկա ամուսնու հետ։ Այդ ընթացքում էլ երկու նռնակ էր նետել նրանց ուղղությամբ և հեռացել», - նշվում է հաղորդագրությունում։ 

Հարուցված քրեական շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները դեպքից ժամեր անց խուզարկություն են կատարել հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող տղամարդու բնակության հասցեում։ Հայտնաբերվել են վառոդանման զանգվածով պոլիեթիլենային տոպրակ, պայթուցիչներով երկու նռնակ, որոնցից մեկի վրա թափանցիկ ժապավենով ամրացված էր պայթուցիկ զանգված, իսկ մյուսի վրա՝ բացի պայթուցիկ զանգվածից ամրացված էր հրազենի գնդակներ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվեցլ է փորձաքննության։ 

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:56
14 Հուլիսի 2019
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար. աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
23:12
14 Հուլիսի 2019
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել (ՎԻԴԵՈ)
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհը դեռ չի հաջողվում մարել։
19:23
14 Հուլիսի 2019
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան:
15:12
14 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
11:00
14 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա, կա վիրավոր։
14:25
13 Հուլիսի 2019
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
12:08
13 Հուլիսի 2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
23:35
12 Հուլիսի 2019
Մահվան ելքով պատահար Գյումրիում. գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը
Ուրբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում կայարանի մոտ:
15:19
12 Հուլիսի 2019
Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։
11:29
12 Հուլիսի 2019
Ողբերգական վթար Երևանում. կա 2 զոհ և վիրավորներ, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Նախօրեի ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:30
12 Հուլիսի 2019
Հայաստանում 29–ամյա քաղաքացին ընկել է 20–մետրանոց ջրհորը
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
21:01
11 Հուլիսի 2019
Ամուսինը կտրել է կնոջ պարանոցը` փեսայի հետ սիրային կապի մեջ կասկածելու համար. հրապարակվել է նրա ազատազրկման վճիռը
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինը  սպանել է կնոջը՝  նրան կասկածելով դավաճանության մեջ։