551.07
7.36
487.5
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգություն Արցախում. Շուշիում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների և նրանց մանկահասակ երեխայի դիերը, մյուս երեխայի վիճակը ծանր է

11:43
09 Հունվարի 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է գրանցվել Շուշիում։

Հունվարի 8-ին ժամը 19:05-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Загружается новость ... "Лево"

«Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.), շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է: Պատահարի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:33
18 Փետրվարի 2019
Երևանում Իրանի քաղաքացու դի է հայտնաբերվել շքամուտքի հատակին
Ողբերգական դեպք է տեղի ունեցել երկուշաբթի Երևանում։
10:28
18 Փետրվարի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում.հետիոտնը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում.հետիոտնը տեղում մահացել է:
13:06
17 Փետրվարի 2019
Արտակարգ պատահար Երևանի կենտրոնում. մեքենա է հրդեհվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
11:00
17 Փետրվարի 2019
53–ամյա կինն ու նրա 34–ամյա ամուսինը մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար
53–ամյա կինն ու նրա 34–ամյա ամուսինը մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։
20:20
16 Փետրվարի 2019
Գողությունն ավարտին չհասցրած` ոստիկանները բռնել են 2 երիտասարդի (ՎԻԴԵՈ)
Գողությունն ավարտին չհասցրած` ոստիկանները բռնել են 2 երիտասարդի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։
21:15
15 Փետրվարի 2019
28–ամյա վանաձորցին վիճաբանել է սրճարանի աշխատակցի հետ, բռունցքով հարվածել գլխին. հարուցվել է քրեական գործ
28–ամյա վանաձորցին վիճաբանել է սրճարանի աշխատակցի հետ, բռունցքով հարվածել գլխին, ոտքով՝ կրծքավանդակին, վայր գցել գետնին, որից հետո գարեջրի դատարկ շշով դիտավորությամբ հարվածել գլխին:
19:15
15 Փետրվարի 2019
Վանաձորում բախվել են Mercedes–ն ու Ford–ը. վիրավորները հոսպիտալացվել են
Վանաձորում բախվել են Mercedes–ն ու Ford–ը. վիրավորները հոսպիտալացվել են:
12:59
15 Փետրվարի 2019
Խոշոր շղթայական ՃՏՊ Երևանում. 5 մեքենա բախվել են, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել ուրբաթ գիշերը Երևանում։
13:48
14 Փետրվարի 2019
«Ագարակ» սահմանային անցակետում հայտնաբերվել է 53.79 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ. Իրանի քաղաքացի է կալանավորվել
«Ագարակ» սահմանային անցակետում հայտնաբերվել է 53.79 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ. Իրանի քաղաքացի է կալանավորվել:
10:25
14 Փետրվարի 2019
Ոստիկանները կին թմրամոլի են բերման ենթարկել (ՎԻԴԵՈ)
Կինը նշել է, որ թմրանյութը քաղել է, չորացրել ծխելու համար։
10:45
13 Փետրվարի 2019
Մահանալ ծննդյան օրը. Երևանում ԿամԱԶ–ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ
Մահանալ ծննդյան օրը. Երևանում ԿամԱԶ–ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ:
20:34
12 Փետրվարի 2019
Երևանում ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների (ՎԻԴԵՈ)
Երևանում ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների: