437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական դեպք Երևանում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի

10:46
15 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնւթյան կայանից, ովքեր հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Լեփսիուսի փողոցի թիվ 5-րդ շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է shamshyan.com–ը։

Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 41-ամյա Վարդան Ղարիբյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել:

Ավագ քննիչ Ն. Մկրտչյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ ՝ պարզելու Վ. Ղարիբյանի մահվան հանգամանքները:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ կեսօրին մահացածի ինքնազգացողությունը վատացել է և շենքի բնակիչներից Սարգիսը փորձել է օգնություն ցուցաբերել նրան և ահազանգել է շտապօգնություն ու մինչ կժամաներ շտապօգնությունը՝ տղամարդը մահացել է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը