ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 32 և 34 շենքերի արանքում կնոջ դի կա:
Загружается новость ... "Лево"
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքերի արանքում՝ ծառերի տակ, հայտնաբերել են Արզումանյան 32 շենքի բնակչուհի 65-ամյա Ժ. Զ.-ի դին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեռևս պարզ չէ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն։-0-