ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի տներից մեկում երեխայի դի կա` կախված վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակի ջեռուցման խողովակից կախված վիճակում հայտնաբերել են 18-ամյա Ա. Թ.-ի դին։
Կայքի տեղեկություններով՝ տղան կախվել է վարագույրի կտորով, իսկ նրան հայտնաբերել է հայրը, ով էլ տեղեկացրել է իրավապահներին։
Աղբյուրի հաղորդմամբ, տղան սովորում էր տեղի դպրոցի 12-րդ դասարանում։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում