484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
11:23
18 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել է ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։

Загружается новость ... "Лево"

Վարորդը, ում քաղաքացիներն ու Սևանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ մահացած Ա. Բալայանն աշխատում էր Վանաձորի պոլիկլինիկայում և ծննդատանը,  նա վերադառնալիս է եղել եղբոր աղջկա հարսանեկան արարողությունից։

«Մահացածն ամուսնացած էր, ուներ 3 երեխա։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որը քննիչի կողմից առգրավվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
13 Դեկտեմբերի 2017
Մեկ օրվա մեջ երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել Իրանում
Իրանում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել։
10:15
13 Դեկտեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:26
12 Դեկտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ Արմավիրում. բախվել են հարսանեկան արարողությանը մասնակցող Mercedes–ն ու Lexus–ը. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
16:16
12 Դեկտեմբերի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Ներքին Պտղնիի գերեզմանոցում
Պտղնիի գերեզմանոցում դի է հայտնաբերվել` կիսանստած վիճակում
16:09
12 Դեկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել։
13:21
12 Դեկտեմբերի 2017
21-ամյա զինծառայողը սպանվել է Արցախում համածառայակցի կողմից
Նախօրեին ՊԲ զինծառայող է  զոհվել:
13:23
11 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կասյան փողոցի էստակադայի վրա. երկու մարդ հոսպիտալացվել է
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:25
11 Դեկտեմբերի 2017
Ողբերգական վրաերթ Իջևանում. 21–ամյա զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51–ամյա մի կնոջ.
Նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում:

13:58
10 Դեկտեմբերի 2017
Վրաերթ Շիրակում. 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Շիրակում տեղի է ունեցել վրաերթ, 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։
19:09
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում. Opel-ը հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
17:46
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Հայաստանի 34–ամյա քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։
13:44
08 Դեկտեմբերի 2017
Երևանում ՃՈ Toyota-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: