ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 08։30-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ Հաղարծին-1 պահաբաժնում, դեռևս անհայտ պայմաններում վթարի է ենթարկվել, հաղորդում է shamshyan.com–ը։
Загружается новость ... "Лево"
Վթարի հետևանքով 18-ամյա Արտակ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ 25-ամյա Ազատ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածն ու վիրավորը եղբայրներ են։ Կողաշրջված ավտոմեքենան ամբողջովին բարձված է եղել նոր կտրված հաստաբուն ծառի կոճղերով։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդի անունով 10 օր առաջ նշված անտառտնտեսության պետը ապօրինի ծառահատման համար վարչական նյութեր էր նախապատրաստել և տուգանել 100-150 հազար դրամով։ –0–