+19
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)

12:40
21 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև քաղաքացիներից մեկի ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

ДТП, авария, Шамшян

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի ( ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։
16:55
17 Սեպտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը վերջերս էր վերադարձել ՌԴ-ից (ՖՈՏՈ)
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
15:43
16 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից։
13:53
16 Սեպտեմբերի 2019
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում:
11:13
16 Սեպտեմբերի 2019
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր:
13:48
15 Սեպտեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեխաներ:
12:37
15 Սեպտեմբերի 2019
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին
Արյունոտ դրամա Երևանում. 31–ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջն ու 44–ամյա հարևանին:
11:00
15 Սեպտեմբերի 2019
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է (ՖՈՏՈ)
Ողբերգություն 3500 մետր բարձրության վրա. Արագած լեռը բարձրացրած Լեհաստանի քաղաքացիներից մեկը մահացել է:
18:13
14 Սեպտեմբերի 2019
Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
Այսօր երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանում
14:29
14 Սեպտեմբերի 2019
Նոր Նորքում երիտասարդ տղամարդը ձողից կախված է հայտնաբերվել խաղադաշտում
Նոր Նորքում արտակարգ դեպք է պատահել:
11:37
14 Սեպտեմբերի 2019
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում թռչնաբուծական ֆաբրիկայի առաքիչը սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել: