437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Կապանում. 2 մարդ տեղում մահացել է

10:39
27 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 08:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի օդանավակայանի մոտ դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, հաղորդում է shamshyan.com–ը։

Загружается новость ... "Лево"

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է: Փաստի առթիվ Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ, մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ:

Վթարը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհից դուրս՝ օդանավակայանի տարածքում, և կա տեղեկություն, որ նրանք կարծես թե «ավտոռալլի» են ցանկացել անել, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:

Կայքի տեղեկացմամբ, մահացածներն են Կապան քաղաքի բնակիչներ Դավիթ Ավետիսյանը և Արմինե Մուսախանյանը, ով աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես գործավար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ