438.97
4.35
404.36
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Արցախում. կա 4 զոհ

11:15
26 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում։

Ժամը 10:05-ին Արցախի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի 2-րդ կմ տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է shamshyan.com–ը։

Загружается новость ... "Лево"

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Տեղ հասնելուց պարզվել է, որ միմյանց են բախվել Ասկերան քաղաքի բնակի, 35-ամյա Ռ. Ս.-ի վարած ՎԱԶ 21011 մակնիշի, Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքի բնակիչ 23-ամյա Մ. Թ.-ի վարած Mitsubishi մակնիշի և Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ 33-ամյա Ս. Ղ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ն և ուղևորները՝ Ասկերանի բնակիչ, 29-ամյա Հ. Ս.-ն, Ասկերանի բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն տեղում մահացել են, իսկ Ասկերանի բնակիչ 58-ամյա Ի. Ս.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է:

Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Թ.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

ՎԱԶ 2106 ավտոմեքենայում տուժածներ չկան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը