438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Վայոցձորցին ընկերներին «տնական» մարիխուանա է հյուրասիրել

15:14
15 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վայոցձորցի 29–ամյա Զավեն Գրիգորյանը մեղադրվում է կանեփից մարիխուանա պատրաստելու և իրացնելու մեջ։

 «Գրիգորյանը 2014թ. հոկտեմբեր ամսին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ձոր» կոչվող վայրից, նկատելով վայրի աճած կանեփի բույս, դրա թփի տերևները քաղել է, հետագայում ծածկի տակ փռելու եղանակով չորացրել է, մանրացրել և իր անձնական գործածման համար, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասն օգտագործել է, իսկ մնացած մասը փաթաթել է թղթի մեջ և ապօրինի պահել է գյուղի կիսաքանդ խանութի տանիքում»,-ասված է Դատական տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, Գրիգորյանը 2015թ. ապրիլի 25-ին իր կողմից ապօրինի պահված մարիխուանա տեսակի թմրամիջոցը լցրել է ծխախոտի գլանակի մեջ և հյուրասիրել իր համագյուղացի ընկերներին՝ Արթուր Աբրահամյանին և Արսեն Հայրապետյանին:

Զավեն Գրիգորյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 266–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ