526.4
7.25
475.99
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ստեփանավանում տղամարդը թափառական շանը վնասազերծելու ժամանակ կրակել է հարևան երեխայի վրա

14:00
09 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել օգոստոսի 8-ին Ստեփանավանում:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, օգոստոսի 8-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան և սրունքթաթային հոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կուրթան գյուղի 10-ամյա բնակչուհի:

«Նույն օրը, ժամը 11.45-ին կամովին ոստիկանություն է ներկայացել նույն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ժամը 10.00-ի սահմաններում իրենց տան բակում իր անչափահաս երեխայի վրա հարձակված թափառական շանը վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված «ՏՕԶ-63» մոդելի հրազենով մեկ անգամ կրակել է շան ուղղությամբ, որի ժամանակ կրակոցից արձակված կոտորակներից 2-ը դիպել է իրենց հարևանությամբ բնակվող, տան պատշգամբում կանգնած երեխայի ոտքին՝ պատճառելով նշված վնասվածքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում: 

Հիշյալ հրազենը վերցվել է: Նշանակվել է ԴԲՓ և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած: