438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Սիրահարի «մուրազը փորը մնաց». Երևանում «աղջիկ փախցնելու օպերացիա է» կանխվել

13:14
16 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ՎԱԶ 21014 մակնիշի ավտոմեքենա։

Ոստիկանները ահազանգ են ստացել, որ նշված ավտոմեքենայով մարդ են առևանգել։

Արդեն Շենգավիթ վարչական շրջանում Շենգավիթի ոստիկանները կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների ընթացքում կանգնեցնել նշված ավտոմեքենայի վարորդին, ում տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության։

Պարզվել է, որ մինչ այդ նա իր ավտոմեքենայով բախվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Գալուստ Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը ավտոմեքենաների զննություն է կատարում։

Փաստի առթիվ Շենգավիթի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նորայր Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ աղջկան առևանգողը եղել է Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 25-ամյա Գարիկ Դանիելյանը։

Կայքի հետ զրույցում վերջինս ասում էր, որ աղջկան փախցնում էր ընկերոջ համար, սակայն անավարտ մնաց։ Իսկ Mercedes-ը վնասվել է, քանի որ աղջիկը ընթացքում մեքենայի դուռը բացել է և այն կպել է Mercedes-ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել