ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչուղում մահացած ՀՀ 25–ամյա քաղաքացին Մադրիդ-Մոսկվա չվերթի ժամանակ խփել է բալետի պարուսուցիչ Սերգեյ Ռադչենկոյին:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է
«Իզվեստիան», դեբոշիրը առանց որևէ պատճառի խփել է 74-ամյա արտիստի ծնոտին: Հարցին, թե ինչումն է խնդիրը, երիտասարդը պատասխաել է. «Վայրէջք կկատարենք, կիմանաս»: Դրանից հետո տղամարդուն մոտեցել են բորտուղեկցողները, ինչպես նաև մի քանի ուղևորներ, ովքեր կարողացել են հանգստացնել իրեն:
Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, Աթենք մեկնող օդանավի օդաչուն հայտնել է դիսպետչերին, որ ինքնաթիռն ինչ–որ բանի հետ է բախվել, հնարավոր է` կենդանու։ Որոշում է կայացվել չվերադարձնել ինքնաթիռն օդանավակայան, քանի որ համակարգերը չեն հայտնել վնասվածքների մասին:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի դին, ով արտաքսվել էր Իսպանիայից և Մադրիդից Մոսկվայով վերադառնում էր Հայաստան։ Ըստ նախնական տեղեկությունների, նա փախել է դեպի Երևան չվերթն իրականացնող օդանավին մոտեցող ավտոբուսից։–0–