424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանաբնակ 55–ամյա հայը դատվում է Նիժնի Նովգորոդում բռնաբարության փորձի համար

14:27
12 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նիժնի Նովգորոդում 55-ամյա հայը կդատվի բռնաբարության փորձի և մի քանի գողությունների համար, հաղորդում է «Օտկռիտի Նիժնի» հարթակը` հղում անելով Նիժնի Նովգորոդի քննչական վարչությանը:

Առկա տվյալների համաձայն, 2016 թ.-ի հոկտեմբերի 5-ին հայազգի տղամարդը Սվետլոգորսկայա փողոցում հարձակվել է կին անցորդի վրա: Նա բռնել է կնոջ վզից, տապալել գետնին և, սպառնալով սպանել, փորձել է բռնաբարել: Սակայն կինը դիմադրել է և ճանկռել տղամարդուն:

Զայրացած տղամարդը բռունցքներով հարվածել է կնոջ դեմքին: Վերջինիս գոռոցների վրա արձագանքել են անցորդները: Տղամարդը վերցրել է կնոջ պայուսակը և փախուստի դիմել:

Նույն օրը նա գողություն է կատարել նաև Նարտովի փողոցում գտնվող վարսավիրանոցից: Գողոնը կազմել է 9,5 հազար ռուբլի:

Ձերբակալված օտարերկրացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ «բռնաբարության փորձ` սպանության սպառնալիքով», «ավազակություն` առողջության և կյանքի համար վտանգավոր բռնության կիրառմամբ» և «կողոպուտ` քաղաքացուն զգալի չափի վնասի պատճառմամբ» հատկանիշներով: Կասկածյալն իր մեղքն ընդունել է:

Քրեական գործի մեղադրական եզրակացությունն արդեն հաստատվել է, առաջիկայում կսկսվի դատավարությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել