ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՆ–26 ռուսական տրանսպորտային օդանավ է կործանվել Սիրիայում վայէջք կատարելիս, 32 մարդ զոհվել է։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։
«Մարտի 6–ին Մոսկվայի ժամանակով ժամը 15։00–ի սահմաններում Հմեյմիմ ավիաբազայում վայրէջք կատարելիս կործանվել է ԱՆ–26 ռուսական տրանսպորտային ինքնաթիռը։ Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, բոլորը մահացել են», –նշվում է հաղորդագրության մեջ։–0–