ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Հանրապետության հրապարակում 64–ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել։
Загружается новость ... "Лево"
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնահրկիզումը։
«Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Պարզվում են դեպքի հանգամանքները։ Նրա խոսքով` նա այդ քայլին է դիմել` ելնելով ծանր սոցիալական պայմաններից», – նշեց գործակալության զրուցակիցը։–0–