ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատարով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին։
Загружается новость ...
"Право"
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի հաղորդմամբ, հիվանդանոցից հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։–0–