534.18
7.56
476.18
+29
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքացին ուրիշի քարտով կատարել է կանխիկացում` պատճառելով 771.000 դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

15:52
14 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ ուրիշի քարտով առերևույթ կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2019թ.-ի ապրիլի 1-ին՝ ժամը 13.10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 2019 թ.-ի մարտի 26-ից մինչև 2019 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում իրեն պատկանող բանկային քարտից ID բանկին պատկանող բանկոմատներից կանխիկացրել է գումարներ՝ պատճառելով 771.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (գողություն) հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին», - նշում է Քննչական կոմիտեն:


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
22 Հուլիսի 2019
Կադրեր են հրապարակվել Երևանի կենտրոնում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո (ՎԻԴԵՈ)
ԱԻՆ-ը քիչ առաջ կադրեր է հրապարակել Խորենացու փողոցում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո:
12:48
22 Հուլիսի 2019
Երևանի կենտրոնում տուն է այրվում
Երևանի կենտրոնում այրվում է բնակելի տուն:
11:46
22 Հուլիսի 2019
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել:
10:35
22 Հուլիսի 2019
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ (ՖՈՏՈ)
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին, նրանք կալանավորվել են։
20:00
21 Հուլիսի 2019
Հայտնի են զինծառայողի մահվան որոշ հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում նախօրեին հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի դին:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
12:25
21 Հուլիսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր:
10:37
21 Հուլիսի 2019
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է: