ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–