420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Փրկարարներն ապամոնտաժել են երևանյան «Պիզայի աշտարակը» (ՖՈՏՈ)

10:36
21 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/ Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Երևանում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 20-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 հասցեում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

демонтаж трубу котельной

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ չգործող կաթսայատան ծխատարը (մոտ 30մ բարձրությամբ և 1մ տրամագծով) թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է ապամոնտաժել:

демонтаж трубу котельной

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, այլ պաշտոնատար անձիք:

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է վերամբարձ կռունկ:

shamshyan.com կայքի հաղորդմամբ, փրկարարները դժվարությամբ են իրականացրել աշխատանքները ՝ հաշվի առնելով ծխատարի ընկնելու վտանգը: Թեքված ծխատարը, որը լուրջ վտանգ է ներկայացրել, հազիվ կախված է մնացել է մի քանի ճոպաններից, որոնցից երկուսը պոկվել էին, իսկ հիմքն ամբողջովին խարխուլ է եղել: Այն կառուցվել է ԽՍՀՄ տարիներին և անորակ է եղել:

 демонтаж трубу котельной

Կայքի հաղորդմամբ` հավաքվածներըտեսնելով, թե ինչպես են փրկարարները ճոպաններով մագլցում թեքված ծխատարի վրայով, կատակել են՝ ասելով. «Մինչ իտալացիները հպարտանում են իրենց Պիզայի աշտարակով, մենք մերն ենք անվտանգ ապամոնտաժում, հակառակ դեպքում եթե նա ընկներ, հետևանքները կարող էին նաև ողբերգական լինեին, քանի որ հարևանությամբ կա և՛ դպրոց, և՛ համալսարան, և՛ բազմաբնաակարանային բնակելի շենք»:

демонтаж трубу котельной

Փրկարարները ծխատարն անվտանգ իջեցրել են (ապամոնտաժել) ժամը 02:30-ին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը