438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Փոխհրաձգություն Փարիզում. կան զոհեր և վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01:50
21 Ապրիլի 2017
© Լուսանկարը՝ EPA/IAN LANG SDON
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մի քանի ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով BFMTV հեռուստաալիքին, փոխհրաձգության հետևանքով մի ոստիկան սպանվել է, ` վիրավորվել։

Ֆրանսիական ոստիկանությունը դիտարկում է ահաբեկչության վարկածը։

Փոխհրաձգության հետևանքով նաև պատահական անցորդ է վիրավորվել։ Հանցագործներից մեկը ոչնչացվել է, ոստիկանությունը փնտրում է նրա հնարավոր հանցակցին։

Ինչպես հաղորդում է Reuters–ը, փոխհրաձգությունը գրանցվել է Marks&Spencer խանութի մոտակայքում։ Այս պահին անհայտ է` արդյոք հանցագործներից որևէ մեկը գտնվու՞մ է առևտրի սրահում, թե ոչ։ BFMTV–ի հաղորդմամբ, մի մարդ պառկած է գետնին։

Հեռուստաալիքի տվյալներով, հանցագործը «զինված է եղել բանակային զենքով, հնարավոր է` Կալաշնիկով տեսակի ավտոմատով։ Գրանցվել է բավականին կատաղի փոխհրաձգություն»։

«Վկաներից մի քանիսը նշում են, որ հանցագործը միայնակ չի եղել», – տեղեկացնում է BFMTV–ին։

Ֆրանսիայի ոստիկանությունը խոշոր օպերացիա է սկսել Ելիսեյան դաշտերի մոտակայքում` իրավիճակը վերահսկելու նպատակով։

Այս պահին Ելիսեյան դաշտերին հարակից տարածքը փակ է։

«Դեպքի վայր են ժամանել ավելի քան 30 ավտոբուսներ` հատուկ ստորաբաժանումների մարտիկներով, այդ թվում` RAID ստորաբաժանումը, որը զբաղվում է ահաբեկչության դեմ պայքարով։ Երկնքում բազմաթիվ ուղղաթիռներ կան», – հաղորդում է France Info ռադիոկայանը։

Reuters–ն իր հերթին, հղում անելով ոստիկանության երեք աղբյուրներին, հաղորդում է, որ միջադեպը կարող էր զինված կողոպուտի փորձ լինել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ