526.4
7.25
475.99
+20
Եղանակը Երևանում
Հայ

Պայթյուն Երևանի 16–րդ թաղամասի շենքերից մեկում. կա տուժած (ՖՈՏՈ)

11:19
07 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

взрыв баллона, Шамшян

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 33 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Պարզվել է, որ նշված շենքի 15-րդ հարկի 126-րդ բնակարանում գազի բալոնի խողովակի արտահոսքից հրդեհի բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրշեջ-փրկարարները ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում այնտեղից դուրս են բերել 38-ամյա Սոնա Խաչատրյանին, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։

взрыв баллона, Шамшян

Կայքի հաղորդմամբ, տուժածի վիճակը գնահատվում է ծանր։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
23 Օգոստոսի 2019
Տավուշում ավտոմեքենա է կողաշրջվել. ոչ մի զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել
21:07
22 Օգոստոսի 2019
«Ինչ լինում է` երկաթին լինի». Opel–ն ամբողջությամբ այրվել է
Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակչի ավտոմեքենայում։
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած: