ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվել է նախօրեին Սևանա լճում կորած քաղաքացիների ինքնությունը։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
«Նախօրեին ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել են վաղ առավոտյան», – նշվում է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։–0–