486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի փեսան դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման Երևանի կենտրոնում հնչած կրակոցների գործով
01:22
22 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չորեքշաբթի ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին, դատապարտեց 6 տարի 6 ամիս ազատազրկման «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։

Աղմկահարույց գործի մյուս երկու դերակատարները` Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանը, դատապարտվեցին համապատասխանաբար երկու և երեք տարվա ազատազրկման, հաղորդում է pastinfo.am–ը։

Վալերիկ Հովհաննիսյանի և մյուս ամբաստանյալների փաստաբանները, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել են, որ դեռևս չեն որոշել բողոքարկելու են դատավճիռը վերադաս ատյան, թե ոչ, նշելով, որ այդ մասին որոշում կկայացնեն դատավճիռը գրավոր ստանալուց հետո:

Ավելի վաղ մեղադրող դատախազը պահանջել էր Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանին` 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարի ժամկետով։

2014թ. մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում, ինչի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այլև պատահական անցորդներ։ Ավելի ուշ պարզվել էր, որ կրակողը եղել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` 28–ամյա Գոռ Առաքելյանը։

Միջադեպի օրը վեճեր էր բռնկվել Գոռ Առաքելյանի և իր մեքենայի ճանապարհը փակած Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի միջև։ Բարկացած Գոռ Առաքելյանը դուրս էր եկել մեքենայից և, մոտենալով նրանց, կրակել «Մակարով» տեսակի ատրճանակից։

Միջադեպի հետևանքով վիրավորվել էին Վալերիկ Հովհաննիսյանը, Ներսես Մելքոնյանն ու երեք պատահական անցորդներ։

Այս արարքի համար Գոռ Առաքելյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ վերաորակվել էր ավելի մեղմ մեղադրանքով:

Իսկ վիճաբանության մյուս կողմին` Ներսես Մելքոնյանին և Վալերիկ Հովհաննիսյանին, խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։