438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Փախուստ դատարանից. ամբաստանյալը բացել է խցի դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին պահելու համար նախատեսված խցից

19:58
21 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը ու Սարգիս Վարդանյանը պատշաճ կարգով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով կալանքի տակ գտնվող անձին հաջողվել է դատարանի դահլիճից դիմել փախուստի, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանը կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դատական նիստից հետո, երբ ՀՀ ոստիկանության ծառայողներ Ա. Խաչատրյանն ու Ս. Վարդանյանը, առանց իրենց վերադասի թույլտվության հեռացել են կալանավորներին պահելու համար նախատեսված խցի մոտից և շեղվել ծառայության կատարումից, Ս. Դանիելյանը բացել է խցի փակված դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին և դատապարտյալներին պահելու համար նախատեսված խցից, ապա դատարանի վարչական շենքի հետնամասից, պարսպի վրայով ցատկելու եղանակով, դիմել է փախուստի ու շուրջ 24 օր ապօրինի հայտնվել ազատության մեջ:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել և կալանավորվել է:

ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանին ու Սարգիս Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Մարտի 2024
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով՝ պատճառելով 8մլն դրամի վնաս
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով
15:56
18 Մարտի 2024
Երևանում 36–ամյա երիտասարդը հարվածել է 26–ամյա ընկերուհուն․ վերջինս էլ դանակահարել է նրան
Երևանում 26–ամյա աղջիկը դանակահարել է 36–ամյա ընկերոջը
14:53
18 Մարտի 2024
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում (ՖՈՏՈ)
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում․ ՖՈՏՈ
12:58
18 Մարտի 2024
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց․ երկուսն էլ ձերբակալվել են
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց
10:15
18 Մարտի 2024
Պայթյուն մեքենայում․ տուժածն այրվածքներով հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք. ՖՈՏՈ
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում