ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ վիրավորվել։
Թե ինչն է եղել «թթվածնի» բալոնի պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ըստ աղբյուրի, մահացածը հիվանդանոցի աշխատակից է։–0–